7 Քեզանով որքա՜ն պիտի ուրախանան բոլոր նրանք, Որոնց բնակությունը քեզանից է։
7 Իմ նեղության օրը կանչում եմ քեզ, որովհետև դու լսում ես ինձ։
Հովնանն աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, կետի փորի մեջ
Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։
Դժոխքի ցավերն ինձ պաշարեցին, Եվ մահվան որոգայթներն ինձ հասան։
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։
Տե՛ր, նեղության մեջ հիշեցինք քեզ, որովհետև քո տված փոքր նեղությունը խրատ է մեզ համար։
Սաղմոս Դավթի, երբ նրան հալածեց իր որդի Աբիսողոմը Տե՜ր, լսի՛ր աղոթքս, Քո ճշմարտությամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքներին։ Լսի՛ր ինձ քո արդարությամբ
Նաև շատ կլինեն ծերության մեջ, Թարմ և փափուկ,
Թշնամին հալածեց հոգիս, կյանքս հողին խոնարհեցրեց Եվ ինձ նստեցրեց խավարում՝ որպես հավերժական մեռյալ։
Եվ ասես փեսա լինի, որ ելնում է առագաստից։ Ցնծում է նա որպես մարզիկ, Որ վազում է իր ճանապարհով։
Նրա քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափվելով։