և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
ՍԱՂՄՈՍՆԵՐ 47:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեծ է Տերը և հույժ օրհնյալ մեր Աստծու քաղաքում, Իր սուրբ լեռան վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ |
և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
Որ ստեղծեց երկինքն ու երկիրը, Ծովը և նրա մեջ եղած ամեն ինչը։ Նա, ով պահպանում է ճշմարտությունը հավիտյան
Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։
Ճանաչե՛ք, որ Տերը մեր Աստվածն է։ Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. Մենք նրա ժողովուրդը Եվ նրա արոտի ոչխարներն ենք։
Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։
Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։
Եթե հանձն չառնեք կատարել այս գրքում գրված օրենքների բոլոր խոսքերը, չվախենաք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվական ու սքանչելի անունից,