Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 47:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Սաղմոս Կորխի որդիների՝ երկուշաբթի օրվա

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն,

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 47:1
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ թագավորի պատիվն իրավունք է սիրում։ Դո՛ւ պատրաստեցիր ուղղությունը. Իրավունքն ու արդարությունը դո՛ւ տվեցիր Հակոբին։


Այսպես է ասում Տերը. «Ցնծացե՛ք Հակոբի համար, ուրա՛խ եղեք և կանչե՛ք ազգերի մեջ գլխավորներին, իմա՛ց տվեք, օրհնեցե՛ք ու ասե՛ք. “Տերը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայելի մնացորդներին”։


Ուրախությամբ պիտի ելնեք և ցնծությամբ պիտի սովորեք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդությամբ ընդունեն ձեզ, և անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ իրենց ճյուղերով։


Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների


Ահավասիկ երկրի թագավորությունները հավաքվեցին Եվ անցան միասին։


Հովիդայեն բերել տվեց արքայի որդուն, նրա գլխին դրեց թագը, նրան հանձնեց Օրենքի գիրքը, նրան օծելով՝ թագավոր դարձրեց և ծափ զարկեց ու ասաց. «Կեցցե՛ արքան»։


Դավիթն ու Իսրայելի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին՝ ուրախության աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով։


Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։


Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ՝ Զորաբաբելի առջև կանգնած. դուրս կհանեմ ժառանգության վեմը՝ շնորհների հավասարությունը՝ նրան շնորհելու»։


Տե՛ր, Աստվա՛ծ մեր, դու լսում էիր նրանց, Աստվա՛ծ, դու քավիչ և վրեժխնդիր էիր լինում Նրանց բոլոր գործերի համար։


Հուդայի մարդիկ աղաղակ բարձրացրին։ Եվ երբ գոչեցին, Տերն Աբիայի ու Հուդայի առջև կոտորեց Հերոբովամին ու իսրայելացիներին։


Սամուելն ասաց ողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ամենքիդ մեջ նրա նմանը չկա»։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցե՜ արքան»։


Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, և գոչի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի [𝕸 Իսրայելի՛ ժողովուրդ], ուրախացի՛ր և զվարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղեմի,


Սաղմոս Դավթի Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, Եվ իմ դատաստանի մեջ ինձ արդարացրո՛ւ։ Փրկի՛ր ինձ նենգավոր և մեղավոր մարդուց Եվ անսուրբ ազգից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ