Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 47:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ողջ երկիրը ամուր հաստատված ցնծում է. Սիոնի գագաթների հյուսիսային կողմերը, Մեծ թագավորի քաղաքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 47:3
14 Խաչաձեւ Հղումներ  

Քանզի անհրաժեշտ է, որ Քրիստոսը թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ (տե՛ս Սաղ. 109(110).1)։


Ալելուիա Իմ ամբողջ սրտով Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Ողջամիտների ժողովներում։


որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։


Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։


Տերը նրանց հանգիստ տվեց երկրի բոլոր սահմաններում, ինչպես երդվել էր նրանց հայրերին, և նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկավ նրանց դեմ, որովհետև նրանց բոլոր թշնամիներին Տերը մատնել էր նրանց ձեռքը։


Պիտի ուրախանան և ցնծան ազգերը, Որովհետև դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին, Եվ երկրի ազգերին դու ես առաջնորդում։ Հանգիստ


Հեթանոսներին պատմե՛ք նրա փառքը Եվ բոլոր ժողովուրդներին՝ նրա սքանչելիքները։


Եվ ծառայե՛ք Տիրոջն ուրախությամբ. Նրա դիմաց ցնծությա՛մբ մտեք,


Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագավոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների և նրանց բոլորը թագավորների մեջ ո՞վ է քեզ նման։


Եվ Տերը թագավոր կլինի ողջ երկրի վրա։ Այն օրը մի Տեր կլինի, և նրա անունը՝ մի,


Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ