Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թե գուցե այս վայրում աստվածպաշտություն չկա, և ինձ սպանեն իմ կնոջ պատճառով։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 36:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սաղմոս Դավթի Մի՛ նախանձիր չարերին, ոչ էլ նրանց, Ովքեր անօրենություն են գործում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամբարիշտի անօրենության մասին իմ սրտի խոսքը սա է. «Աստծու վախը չկա նրա աչքի առաջ»։ |
Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թե գուցե այս վայրում աստվածպաշտություն չկա, և ինձ սպանեն իմ կնոջ պատճառով։
Նրանց որդիները նորատունկի պես հաստատուն են Իրենց մանկությունից, իսկ նրանց դուստրերը Զարդարված ու պճնված են տաճարի նման։
Գովաբանական օրհներգ Դավթի Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ, Երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։
Ով փնտրում է Տիրոջը, գիտություն և արդարություն կգտնի, ուղիղ սրտով նրան փնտրողները խաղաղություն կգտնեն։
պիտի կործանվեն և՛ դրանք և՛ գործածողները. պիտի խափանվի նույն կերպ ընթացող մարդը։ Երիտասարդը երբ բարեպաշտ է, ուղիղ են նրա ճանապարհները։
Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։
Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզ լինի, կարող՝ ուսուցանելու, անոխակալ՝
Պողոսը՝ Աստծու ծառան և Հիսուս Քրիստոսի առաքյալը, կոչված Աստծու ընտրյալներին բերելու հավատի և ճշմարտության գիտության, որ աստվածապաշտությամբ է
Հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան, որովհետև պիղծ են, անհնազանդ և որևէ բարի գործի անպիտան։
Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜ւյն։
Սիմոն Պետրոսը՝ ծառան և առաքյալը Հիսուս Քրիստոսի՝ ձեզ, որ մեզ հետ հասաք նույն պատվական հավատին՝ մեր Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի արդարությամբ։
Հուդան՝ ծառան Հիսուս Քրիստոսի և եղբայրը Հակոբոսի, հեթանոսներիդ, որ սիրված եք Հայր Աստծուց, պահված և ընտրված Հիսուս Քրիստոսի համար.
Հայտնություն Հիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստված ցույց տվեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով, և իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառա Հովհաննեսին,
Սավուղն իր ծառաներին պատվիրեց՝ ասելով. «Դավթի հետ ծածուկ խոսելով՝ ասացե՛ք. “Արքան քեզ հավանել է, և նրա բոլոր մարդիկ սիրում են քեզ, ուստի փեսա՛ դարձիր արքային”»։