18 Նրանց աչքերի առաջ Աստծու երկյուղ չկա (հմմտ. Սաղ. 35(36).2)»։
18 Աստծու երկյուղը նրանց աչքերի առաջ չէ (Սաղ. 36.1)»։
Սաղմոս Դավթի Մի՛ նախանձիր չարերին, ոչ էլ նրանց, Ովքեր անօրենություն են գործում։
Քո սիրտը թող չնախանձի մեղավորներին, այլ Տիրոջ երկյո՛ւղն ունեցիր ամեն օր։
Ով փնտրում է Տիրոջը, գիտություն և արդարություն կգտնի, ուղիղ սրտով նրան փնտրողները խաղաղություն կգտնեն։
Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
Եվ գահից մի ձայն ելավ, որ ասում էր. «Օրհներգե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛րդ, և դո՛ւք, որ երկնչում եք նրանից, փոքրե՛ր և մեծե՛ր»։
Նրա ընկերը, նրան սաստելով, պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։
Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թե գուցե այս վայրում աստվածպաշտություն չկա, և ինձ սպանեն իմ կնոջ պատճառով։
թե ինչպե՛ս ճանապարհին ելավ քո դեմ և չվախենալով Աստծուց՝ կոտորեց քո բանակի վերջապահներին ու հոգնելու պատճառով հետ ընկածներին, երբ դու քաղցած ու հոգնած էիր։
և խաղաղության ճանապարհը չճանաչեցին (Ես. 59.7-8ա)։