Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Տիտոսին 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան, որովհետև պիղծ են, անհնազանդ և որևէ բարի գործի անպիտան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Խոստովանում են, թե Աստծուն ճանաչում են, բայց իրենց գործերով ուրանում են նրան։ Պիղծ են ու անհնազանդ և ամեն բարի գործի համար անպիտան։

Տես գլուխը Պատճենել




Տիտոսին 1:16
27 Խաչաձեւ Հղումներ  

Ով ասում է, թե՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, և նրա մեջ ճշմարտություն չկա։


Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։


Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


քանի որ ձեր մեջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանված էին սույն դատապարտության համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակության և ուրացան մեր միակ Իշխանին ու Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։


Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝


Եվ այնտեղ մտած չի լինի ոչ մի չարակամ, պիղծ և ստախոս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրված կլինեն Գառան Կյանքի գրքում։


Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։


Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։


Եթե մեկը յուրայինների և մանավանդ ընտանիքի մասին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից ավելի վատ է։


Օր օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծու իրավունքը զանց չի առել. ահա նրանք եկել և արդար դատաստան են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն


«Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, Իսրայելի անունով կոչվածնե՛ր և Հուդայի սերնդի՛ց ծնվածներ, որ երդվում եք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով և հիշում նրան, բայց ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։


Սավուղը Սամուելին ասաց. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ և քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և նրա ձայնին անսացի։


առավել ևս գարշելի ու պիղծ է այն մարդը, որ անօրենություններն ըմպելիքի նման է խմում։


Բայց թող իմանա, որ օրենքն արդարների համար չի հաստատվել, այլ անօրենների ու անհնազանդների, ամբարիշտների ու մեղավորների, սրբապիղծների ու պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների,


որ լսել է Աստծու պատգամները և հմուտ է Բարձրյալի գիտությանը, քնի մեջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։


Խոտան արծա՛թ կոչեք նրանց, որովհետև Տերը նրանց խոտանեց։ Լսի՛ր Տիրոջ պատգամները, համա՛յն Հուդայի երկիր։


Չար ծնունդն արդար է երևում իր աչքին, բայց չի լվացել կեղտն իր անձի։


Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք, մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք ու որոճացինք։


Եթե նրանք նույնիսկ ասեն, թե կենդանի է Տերը, միևնույն է, սուտ երդված կլինեն։


Տնկեցիր նրանց, և նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տվեցին։ Դու, Տե՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց երիկամներից։


որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ և պատրաստ՝ ամեն տեսակ բարի գործերի։


Հիշեցրո՛ւ նրանց, որ իշխանություններին ու պետություններին հնազանդվեն ու հպատակվեն և պատրաստ լինեն ամեն բարի ծառայության.


որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ