ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չարից զգուշացի՛ր և բարի՛ք գործիր, Խնդրի՛ր խաղաղություն և հետևի՛ր նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց բոլորի սիրտը ինքն ստեղծեց. նա հասկանում է նրանց բոլորի գործերը։ |
Իսկ եթե ասես, թե՝ «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ», իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը. և որ շունչ տվեց բոլորին, գիտի բոլորին և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ իր գործերի։
Բայց ահա գտա նաև, որ Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։
Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։ Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք։
Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողությունից չեն թաքնվել, ոչ էլ նրանց անիրավություններն են ծածկվել իմ աչքերի առաջ։
խորհուրդներով մեծ ես և գործերով՝ զորավոր։ Ո՛վ դու Ամենակալ, մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։
Միասին կմրմնջան, ինչպես մրմնջում են իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները հիշեցի. արդ, նրանց խորհուրդները պաշարեցին նրանց. եղան իմ երեսի առաջ։
Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։