Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 17:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները,

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 17:26
20 Խաչաձեւ Հղումներ  

Ադամն իր կնոջ անունը դրեց Կյանք [𝕸 Եվա], քանի որ նա մայրն է բոլոր էակների։


Չէ՞ որ դուք բոլորդ մի Հայր ունեք. մի Աստված չստեղծե՞ց ձեզ, ինչո՞ւ է, որ յուրաքանչյուրդ թույլ եք տալիս ձեր եղբորը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը։


Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով բոլորը կկենդանանան՝


Առաջին մարդը, լինելով երկրից, հողեղեն է, իսկ երկրորդ մարդը՝ Տերը, երկնքից։


թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի։ Արդ, հաշվված են նրա ամիսները. ժամ ես դրել, խույս չի տա երբեք։


Մոլորեցնում է ազգերին և կործանում նրանց. սփռում է ազգերին և առաջնորդում նրանց։


Այս երեքն էին Նոյի որդիները, և սրանցից տարածվեց ողջ երկրի բնակչությունը։


Ողբացե՛ք, քաղաքների՛ դարպասներ, ձա՛յն բարձրացրեք, տագնապա՛ծ քաղաքներ և բոլո՛ր այլազգիներ, ծուխ ելավ հյուսիսից, և այլևս ոչ ոք չի լինի։


մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։


Եթե պիտի հայտնեն, թող մոտ գան, որպեսզի միասին իմանան, թե այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տվեց։ Եվ այժմ էլ ասվում է ձեզ. “Ես եմ Աստվածը, ինձնից բացի ուրիշը չկա, արդար ու փրկող Աստվածը, ինձնից բացի մեկ ուրիշը չկա”։


Նրա գործերը հայտնի են ի սկզբանե։


«Ես իմ մեծ զորությամբ և հաղթ բազուկով ստեղծեցի երկիրը, մարդկանց, անասուններին ու այն ամենը, ինչ կա երկրի երեսին. ես այն կտամ նրան, ով հաճելի է իմ աչքին։


Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախությամբ»։


Նա նրանց համար վիճակ գցեց, նրա ձեռքն է նրանց լիացրել՝ հավիտյանս հավիտենից։ Նրանք պիտի ժառանգեն սերնդից սերունդ և հանգրվան գտնեն այնտեղ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ