Սաղմոս Դավթի, երբ նա կերպարանափոխեց իր դեմքն Աբիմելեքի առջև, որն էլ հետո Դավթին բաց թողեց, որ գնա
Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։
Հոգացի քո պատվիրաններին Եվ զգուշացա քո ճանապարհին,
Խոստովանե՛ք տերերի Տիրոջը, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Գովի՛ր Տիրոջը, Երուսաղե՛մ, Եվ օրհնի՛ր քո Աստծուն, Սիո՛ն,
Տիրոջ խորհուրդը կմնա հավիտյան, Նրա սրտի խորհուրդը՝ սերնդեսերունդ։
Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, ուղղամիտների աղոթքն ընդունելի է նրան։
Ինչպես որ գրված է. «Չկա արդար մեկը և ոչ մեկը։
Որովհետև, ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, նույնպես և մեկ հոգու հնազանդությամբ շատերն արդար պիտի լինեն։
Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք։