Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ինչպես որ գրված է. «Չկա արդար մեկը և ոչ մեկը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 ինչպես որ գրված է. «Չկա արդար և ոչ մեկը։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 3:10
29 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ բոլորն էլ մեղք գործեցին և զրկվեցին Աստծու փառքից,


Այն ո՞ր մահկանացուն է անարատ եղել, կամ այն ո՞ր կանանցածինն է արդար լինելու։


Մահկանացուն ինչպե՞ս արդար կլինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնվածներից ո՞վ կմաքրի իր հոգին,


որովհետև սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյանք։


Սիրտը խոր է ամեն բանից ավելի. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան։


որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։


Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի ասում. ոչ ոք բարի չէ, բացի մեկից՝ Աստծուց։


քանի որ գրված է. «Դուք սուրբ պիտի լինեք, որովհետև ես էլ սուրբ եմ» (Ղևտ. 11.44-45, 19.2)։


Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք.


Քա՛վ լիցի։ Արդ, թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ» (հմմտ. Սաղ. 50(51).6բ)։


առավել ևս գարշելի ու պիղծ է այն մարդը, որ անօրենություններն ըմպելիքի նման է խմում։


Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։


Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։


Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։


ինչպես որ գրված է. «Աստված նրանց հիմարության հոգի տվեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, և ականջներ, որոնցով չպիտի լսեն մինչև այժմ» (Բ Օր. 29.4, Ես. 29.10)։


Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։


Չկա մեկը, որ հասկանա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ