իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց այն, հարվածեց այլազգիներին, ու Տերը մեծ փրկություն պարգևեց։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 3:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վե՛ր կաց, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, ո՜վ իմ Աստված, Որովհետև դու հարվածեցիր բոլորին, Ովքեր թշնամի էին ինձ առանց պատճառի, Եվ մեղավորների ատամները կփշրես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջն է փրկությունը. թող քո օրհնությունը լինի քո ժողովրդի վրա։ (Սելա)։ |
իսկ նա դաշտում ամուր կանգնեց ու փրկեց այն, հարվածեց այլազգիներին, ու Տերը մեծ փրկություն պարգևեց։
Արդարև, ունայն էին բլուրների և բարձունքների պաշտամունքը և նրանց զորությունը. Իսրայելի տան փրկությունը Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքին է։
«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հաստատեցի երկինքը և ստեղծեցի երկիրը, որի ձեռքերն արարեցին երկնքի բոլոր զորությունները, բայց ցույց չտվեցի քեզ՝ նրանց հետևից գնալու համար. ես հանեցի քեզ եգիպտացիների երկրից. ոչ մի աստծու, ինձնից բացի, չճանաչես, և ինձնից բացի, փրկիչ չկա։
Իսկ երբ տապանակը դադար էր առնում, ասում էր. «Դարձի՛ր, Տե՜ր, դեպի Իսրայելի հազարավոր ու բյուրավոր որդիները»։
Աստված նախ ձեզ համար հարություն տվեց իր Որդուն և ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ յուրաքանչյուրիդ իր չար գործերից հետ դարձնելու համար»։
Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել»։
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,
նա ինքն իր վրա երդվեց և ասաց. «Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ» (Ծնն. 22.16-17)։
չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։
Այնուհետև լսեցի ինչպես բազմության մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. «Ալելուիա՜, փրկությո՜ւն, փա՜ռք և զորությո՜ւն մեր Աստծուն,
Բարձր ձայնով աղաղակում էին և ասում. «Փրկությունը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրա, ինչպես և Գառանը»։