Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 19:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այնուհետև լսեցի ինչպես բազմության մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. «Ալելուիա՜, փրկությո՜ւն, փա՜ռք և զորությո՜ւն մեր Աստծուն,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության բարձր ձայն, որ ասում էր. «Ալելո՛ւիա, փրկությո՜ւն, փա՜ռք ու զորությո՜ւն մեր Աստծուն,

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 19:1
23 Խաչաձեւ Հղումներ  

Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։


Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը հորդառատ ջրերի և ինչպես ձայնն ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. «Ալելուիա՜. թագավորեց մեր Ամենակալ Աստվածը։


Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու արքայությունը և նրա Օծյալի իշխանությունը, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծու առաջ նրանց մասին գիշերուզօր չարախոսում էր։


Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, Օրհնեցե՛ք նրան բարձունքներից,


Ովքեր պահում էին ունայնությունն ու ստությունը, թողեցին իրենց ողորմությունը։


Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՛ք Տիրոջը, Որովհետև բարի են սաղմոսները. Օրհնությունը հաճելի է մեր Աստծուն։


Ալելուիա Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, Որովհետև բարի, հավիտենական է նրա ողորմությունը.


Վե՛ր կաց, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, ո՜վ իմ Աստված, Որովհետև դու հարվածեցիր բոլորին, Ովքեր թշնամի էին ինձ առանց պատճառի, Եվ մեղավորների ատամները կփշրես։


Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՜ք Տիրոջը նո՛ր օրհնությամբ. Նրա օրհնությունը սրբերի ժողովում է։


Ալելուիա Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից Եվ խիստ կամենում նրա պատվիրանները։


Թող սրի մատնվեն Եվ աղվեսների բաժին դառնան։


Կերավ նրանց երկրի ողջ խոտը, Սպառվեց նրանց դաշտերի ողջ պտուղը։


Այն ժամանակ Բաբելոնի վրա պիտի ցնծան երկինք ու երկիր և նրանցում եղած ամեն ինչ, քանի որ հյուսիսից պիտի գան նրան թշվառացնողները,- ասում է Տերը,-


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ