Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 4:12
19 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։


Որովհետև ոչ ոք չի կարող դրվածից տարբեր հիմք դնել, որ Հիսուս Քրիստոսն է։


Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը»։


և նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։


Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։


մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։


Եվ ում անունը Կյանքի գրքում գրված չգտնվեց, նա գցվեց հրե լճի մեջ։


Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին,


եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։


Նրա բերանից վառված լապտերներ են դուրս ժայթքում, և հրեղեն շանթեր են արձակվում։


Եվ այդ պահին Երուսաղեմում էին գտնվում բարեպաշտ հրեաներ՝ երկյուղած մարդիկ, երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։


Ջուրը չափազանց շատացավ և ծածկեց երկնքի տակ գտնվող բոլոր բարձր լեռները։


Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր և ձեր մեջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ