ՍԱՂՄՈՍՆԵՐ 28:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա անվանը վայել փա՛ռք մատուցեք Տիրոջը, Երկրպագե՛ք Տիրոջը նրա սրբության սրահում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսի՛ր իմ աղաչանքի ձայնը, երբ քեզ օգնության աղաղակ բարձրացնեմ, երբ իմ ձեռքը բարձրացնեմ դեպի քո ամենասուրբ տաճարը։ |
Նա տաճարի և սրբարանի արտաքին պատերին կից չորս կողմից պատվարներ կառուցեց և շուրջանակի սենյակներ շինեց։
և եթե քո ողջ ժողովրդից՝ Իսրայելից, որևէ մեկը մի աղոթք կամ մի աղերսանք անի, և մարդիկ, իրենց սրտի ցավը գիտենալով, ձեռքները տարածեն այս տան մեջ,
(Սողոմոնը պղնձե պատվանդան էր պատրաստել ու դրել տաճարի բակի մեջտեղում։ Նրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, իսկ բարձրությունը՝ երեք կանգուն)։ Դրա վրա կանգնելով՝ նա Իսրայելի բոլոր ժողովականների առջև ծնրադրեց և ձեռքերը դեպի երկինք տարածելով՝
Այլ խոնարհվեցի մոր ստինքից կտրված Մանուկի նման, որի ցանկությունը Նույն տեղը դառնալն է։ Իսկ եթե հպարտացրի անձս, Թող այսպես լինի հատուցումը հոգուս.
Վե՛ր կաց խոստովանության գիշերը, քո պահեցողության սկզբին, քո սիրտը, ինչպես ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթևեկության բոլոր ճանապարհներին։
Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության և երկմտության։