Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Սրբարանը տան մեջ էր, ներսում։ Այն շինվել էր, որպեսզի այնտեղ դրվի Տիրոջ Ուխտի տապանակը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ սրբարանը շինված էր տան ներսը՝ Տիրոջ ուխտի տապանակն այնտեղ դնելու համար։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:19
10 Խաչաձեւ Հղումներ  

տան հետնամասում քսան կանգուն երկարությամբ կողքի պատերի միջև հատակից մինչև առաստաղ բարձրացող մի պատ շինեց, դրա ներսում շինեց սրբարանը՝ որպես Սրբություն սրբոց։


Տան ներսից կամարները և թևերը երեսապատեց քանդակազարդ եղևնափայտով։ Ամեն ինչ եղևնափայտով էր ծածկված այնպես, որ քար չէր երևում։


Սրբարանը քսան կանգուն երկարություն, քսան կանգուն լայնություն և քսան կանգուն բարձրություն ուներ։ Այն դրվագել տվեց մաքուր ոսկով։ Սողոմոնը եղևնափայտե սեղան պատրաստեց։


Նա տաճարի և սրբարանի արտաքին պատերին կից չորս կողմից պատվարներ կառուցեց և շուրջանակի սենյակներ շինեց։


աշտանակները և ճրագները, որոնք մաքուր ոսկուց էին պատրաստված և պետք է վառվեին սրբարանի դիմաց, ինչպես որ պատվիրված էր,


Ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբություն սրբոցի մեջ, քերովբեների թևերի տակ։


Նրա անվանը վայել փա՛ռք մատուցեք Տիրոջը, Երկրպագե՛ք Տիրոջը նրա սրբության սրահում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ