«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 26:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ։ Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՜վ Տեր, արդար դա՛տ արա ինձ, որովհետև ես գնացի անարատությամբ և հուսացի Տիրոջը. ես չեմ սասանվելու։ |
«Ո՜վ Տեր, հիշի՛ր, թե ես ինչպե՛ս եմ քո առջև ճշմարտությամբ ու հավատարիմ սրտով ընթացել, քո առջև բարին եմ կատարել»։ Եվ Եզեկիան դառնորեն արտասվեց։
Տերն ասաց սատանային. «Տեսա՞ր արդյոք իմ ծառա Հոբին, որի նման ճշմարիտ, անարատ, աստվածապաշտ, ամեն չար գործից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղության մեջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստյան մատնեմ նրա ունեցվածքը»։
Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, Քեզ եմ աղոթում առավոտյան, Հոգիս ծարավ է քեզ, առավել ևս՝ մարմինն իմ։ Ինչպես անջուր, չոր և անապատ երկիր, Որտեղ չկա ճանապարհ,
Եվ ժողովուրդների բազմությունները շուրջդ կհավաքվեն, Դրա համար, ո՜վ Տեր, բազմի՛ր բարձունքներում,
Բայց մարդկանցից վախի և ամոթի պատճառով պիտի հայտնվեն և կործանվեն. իսկ Տիրոջը հուսացողը ուրախ պիտի լինի։ Ամբարշտությունը մարդուն տանում է գայթակղության, իսկ ով Տիրոջն է ապավինում, պիտի փրկվի։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։
Ուստի, եղբայրնե՛ր, առավե՛լ ջանացեք, որպեսզի բարի գործերով ձեր կոչումը և ընտրությունը հաստատ պահեք։ Այս բանն անելով՝ երբեք հանցանք չեք գործի,
Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։
Արդ, ո՞ւմ հետևից ես ընկել, ո՜վ Իսրայելի արքա, և ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի հետևի՞ց ես ընկել։