7 Ես որդ եմ և ոչ թե մարդ, Մարդու կապկանք, Ժողովրդի կապկանք։
7 Որովհետև թագավորը Տիրոջն է հուսացել և Բարձրյալի ողորմությամբ չպիտի սասանվի։
Ինձ պահպանի՛ր աչքի բիբի պես, Քո թևերի հովանու տա՛կ առ ինձ
Բարի է խոստովանել Տիրոջը, Սաղմոս երգել քո անվանը, Բարձրյա՜լ,
Սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ։ Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։
Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին, Երկնքի հաստատությունը Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։
Ո՜վ Տեր, իմ ամբողջ սրտով քեզ գոհություն կմատուցեմ Եվ կպատմեմ քո բոլոր սքանչելիքների մասին։
Եվ դարձյալ. «Ես հույսս պիտի դնեմ նրա վրա» (Ես. 8.17)։ Եվ դարձյալ. «Ահավասիկ ես և իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» (Ես. 8.18)։
Դավիթը մեծ տագնապի մեջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետև ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։
Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան։ Չէ՞ որ ասում էր. “Աստծու Որդի եմ”»։
Մինչև ե՞րբ բոլորդ պիտի հարձակվեք մարդու վրա՝ Սպանելու ծռած պատի և կոտրած ցանկապատի պես։
Այնտե՛ղ կսարսռան երկյուղից, որտեղ երկյուղ չկա, Որովհետև Տերն արդարների ազգի մեջ է։
Դրա համար չենք վախենա, երբ երկիրը խռովվի, Եվ լեռները դեպի ծովի խորքը փոխվեն։
Մինչև մտնեմ Աստծու սրբարանը Եվ իմանամ նրանց վախճանը։