ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող լսեմ քո օրհնության ձայնը Եվ պատմեմ քո բոլոր սքանչելիքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ հիշիր իմ մանկության մեղքերը և իմ հանցանքները, այլ հիշի՛ր ինձ քո ողորմությամբ՝ ըստ քո բարության, ո՜վ Տեր։ |
Ոսկորներն իր, որ երիտասարդական ուժով էին հագեցած, իր հետ էլ ուղղվում են դեպի հող՝ ննջելու։
Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր, Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։ Հանգիստ
Ահավասիկ խաղաղության փոխվեց իմ դառնությունը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանվեմ, ինձնից հետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։
Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
Մեր ամոթով քուն մտանք, և մեր անարգանքները մեզ ծածկեցին, քանի որ մենք և մեր հայրերը մանկությունից մինչև այսօր մեր Աստծու առաջ մեղք գործեցինք և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը չլսեցինք»։
Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։
Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց նրան. «Ահավասիկ առողջացար, այլևս մի՛ մեղանչիր, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»։
քանզի պիտի ներեմ նրանց անիրավությունները և նրանց մեղքերն ու անօրինությունները այլևս չպիտի հիշեմ» (Երմ. 31.31-34)։