Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Եբրայեցիներին 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 քանզի պիտի ներեմ նրանց անիրավությունները և նրանց մեղքերն ու անօրինությունները այլևս չպիտի հիշեմ» (Երմ. 31.31-34)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 որովհետև նրանց անօրենությունները ներող կլինեմ և նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի» (Երմ. 31.31-34)։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 8:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Թող լսեմ քո օրհնության ձայնը Եվ պատմեմ քո բոլոր սքանչելիքները։


Ասացե՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը, Քո մեծ զորության պատճառով քո թշնամիները ստեցին քեզ։


Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։


Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։


Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։


Նրանց պիտի մաքրեմ այն բոլոր անիրավություններից, որ գործեցին իմ նկատմամբ, ու այլևս չպիտի հիշեմ նրանց մեղքերը, որ գործեցին իմ հանդեպ՝ ապստամբելով իմ դեմ։


Այն օրերին ու այն ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի մոտ անօրենություն պիտի փնտրեն, բայց այլևս այն չի լինելու, պիտի փնտրեն նաև Հուդայի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրա քավություն պիտի տամ նրանց անիրավություններին»։


Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։


Կդառնա ու կգթա մեզ, կընկղմի մեր մեղքերը և ծովի խորքերը կնետի մեր բոլոր անօրենությունները։


Եվ իմ կողմից սա կլինի ուխտը նրանց հետ (հմմտ. Ես. 59.20-21), երբ կջնջեմ նրանց մեղքերը»։


Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,


որով ունենք փրկություն նրա արյամբ և մեղքերի թողություն՝ նրա մարմնով։


և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ