Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Դպրապետին։ Դավթի՝ սաղմոս իմաստության,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո ողորմության համեմատ և քո մեծ գթությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:1
31 Խաչաձեւ Հղումներ  

Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։


Իսկ նրանք, որ մեզ նեղում էին, ասացին. «Այնպես կանենք, որ չիմանան և չտեսնեն մեզ, մինչև որ տարբեր տեղերից ելնելով մտնենք նրանց մեջ, սպանենք նրանց ու խափանենք նրանց գործը»։


Ուղիղ ճանապարհով նրանց առաջնորդեց, Որ գնան իրենց բնակության քաղաքը։


Տերը պահպանում է պանդուխտներին, Տերն ընդունում է որբերին ու այրիներին Եվ կործանում ամբարիշտների ճանապարհները։


Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի


Բայց դու, ո՜վ Տեր, ողորմի՛ր ինձ, ոտքի՛ հանիր ինձ, Որ հատուցեմ նրանց։


Կորստի ես մատնում ստախոսներին։ Արյունահեղ և նենգավոր մարդը, Տե՜ր, Պիղծ է քեզ համար,


«Սա այն մարդն է, որ Աստծուն իրեն օգնական չարեց, Այլ իր հույսն իր մեծ հարստության վրա դրեց Եվ զորացավ իր նանրությամբ»։


Եփրեմի որդիները զինված և քաջ նետաձիգներ են, Բայց պատերազմի ժամանակ հետ դարձրին կապարճները։


Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։


Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։


Արդ, դարձի՛ր երկնքից և քո սուրբ ու փառավոր տաճարից նայի՛ր, թե որտե՛ղ են քո նախանձախնդրությունն ու զորությունը, որտե՛ղ են քո մեծ ողորմությունն ու գթությունը, որոնցով ներում էիր մեզ։


Տիրոջ ողորմությունը պիտի հիշեմ, Տիրոջ մեծագործությունը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տերն է հատուցելու մեզ։ Տերն Իսրայելի տան բարերար դատավորն է, որ իր ողորմածությամբ և իր մեծ արդարությամբ վարձատրելու է մեզ։


Ո՛վ Տեր, դու իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտավորությունները, քավություն չտաս նրանց անիրավություններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջես, թող նրանք հիվանդությամբ տառապեն քո առաջ, քո բարկության ժամին այդպե՛ս վարվիր նրանց հետ։


Նա, ով տառապանքներ տվեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածությամբ կողորմի նրան.


Արդ, ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար,


և ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակված դատավճռի ձեռագիրը, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ