Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 146:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հաշվում է աստղերի բազմությունը Եվ բոլորին կոչում է իրենց անուններով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա հոգին պիտի դուրս ելնի, նա պիտի վերադառնա դեպի իր հողը, նույն օրն էլ պիտի կորչեն նրա մտադրությունները։ |
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։
Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։
և կորսվել են։ Ահա թե՛ նրանց սերն ու թշնամանքը և թե՛ նախանձը, և նրանք հավիտյանս բաժին չունեն այն բոլորի մեջ, ինչ ստեղծվել է արեգակի ներքո։
Դադարե՛ք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև ի՞նչ արժեք պիտի ունենա նա։
Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։
Իմաստությունը քարոզում ենք կատարյալներին, իմաստություն, որն այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ դեպի կործանում են գնում,