ՍԱՂՄՈՍՆԵՐ 143:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որոնց բերաններն ունայնություն են խոսում, Եվ նրանց աջը մեղքերի աջ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։ |
Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ Տունդ կմտնեմ, Կերկրպագեմ քո երկյուղով Քո սուրբ տաճարում։
Հիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, Որ ճանաչում են ինձ, Ահա և այլազգիներն ու Ծուրը Եվ հնդիկ ժողովուրդները. սրանք ծնվեցին այնտեղ։
և ականջներդ քեզ մոլորեցնողների հետևից լսելու են նրանց ասած խոսքերը՝ «Սա է ճանապարհը, այստեղով գնանք» և կամ՝ «Դեպի ա՛ջ» կամ «Դեպի ձա՛խ»։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստվածը, ես քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնալու ես։
և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։
Մանովեն ասաց. «Արդ, երբ քո խոսքերը կատարվեն, ինչպիսի՞ն պետք է լինեն մանկան կյանքի կանոններն ու գործերը»։
Դավիթն ասաց. «Արդյոք կեիլացիներն ինձ և իմ մարդկանց Սավուղի ձեռքը կմատնե՞ն»։ Տերն ասաց. «Կմատնեն»։