41 մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դեպի երկնքի բարձունքները։
41 Մեր սրտերը մեր ձեռքերի հետ բարձրացնենք դեպի երկնքում եղող Աստվածը.
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Դա՛տ արա ինձ, Տե՜ր, որովհետև ես անբծությամբ ապրեցի. Քեզ հուսացի և չեմ սասանվելու։
Նրա անվանը վայել փա՛ռք մատուցեք Տիրոջը, Երկրպագե՛ք Տիրոջը նրա սրբության սրահում։
Հիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, Որ ճանաչում են ինձ, Ահա և այլազգիներն ու Ծուրը Եվ հնդիկ ժողովուրդները. սրանք ծնվեցին այնտեղ։
այնպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք գորովանքով. ոչ միայն պատրաստ էինք ձեզ տալ Աստծու Ավետարանը, այլև մեր իսկ կյանքը, քանի որ մեզ սիրելիներ դարձաք։
Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, Իմ ձայնով Տիրոջն աղաչեցի,
Որոնք սուսերի պես սրեցին իրենց լեզուները Եվ իրենց աղեղները լարեցին դառը գործերի համար,
Իսկ եթե դու մաքուր ես պահել քո սիրտը, ձեռքդ մեկնի՛ր դեպի Աստված։
Որ գտնվում եք Տիրոջ տանը, Մեր Աստծու տան գավիթներում։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։