ՍԱՂՄՈՍՆԵՐ 14:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր արծաթը վարձու չի տալիս, Կաշառք չի առնում իրավունքի դեմ։ Ով այս անում է, չի սասանվի հավիտյան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ սարսում են վախից, որովհետև Տերն արդարների սերնդի մեջ է։ |
Օտարները հարձակվեցին ինձ վրա, Հզորները կյանքս խլել ուզեցին Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։
Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզորությամբ թող քարանան, մինչև որ անցնի քո ժողովուրդը, Տե՛ր, մինչև որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու, քանզի Տերը՝ Աստված, մեզ հետ է։
«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։
Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մեջ սոսկում ընկավ, հարվածող գունդը զարհուրեց և չէր ուզում շարժվել. երկիրը դղրդաց, և Տիրոջ ահն ընկավ թշնամու սիրտը։