Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դպրապետին՝ ութ տոն ցածր՝ թավ եղանակով։ Սաղմոս Դավթի Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջն ապավինեցի. էլ ինչպե՞ս եք ասում իմ անձին, թե՝ «Թռչունի պես ձեր սարե՛րը փախիր»։ |
Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
Մի՞թե եթովպացիներն ու լիբիացիները մեծաթիվ զորք չունեին և համարձակությամբ չհարձակվեցին չափազանց շատ հեծյալներով։ Եվ որովհետև դու ապավինել էիր Տիրոջը, Տերը նրանց քո ձեռքը մատնեց,
Ես ասացի. «Ո՞վ է այն մարդը, որից ես փախչեմ և կամ ո՞վ է այն մարդը, որ մտնի Աստծու տունը և կարողանա փրկվել»։
Աղոթք Դավթի Ո՜վ Տեր, լսի՛ր արդարին Եվ նայի՛ր իմ խնդրանքներին, Լսի՛ր աղոթքս, Որ նենգավոր շուրթերով չէ։
Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան և ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել»։
Այդ գիշեր Սավուղը մարդ ուղարկեց Դավթի տուն, որ հետևեն և առավոտյան սպանեն նրան։ Դավթի կին Մեղքողը, այդ մասին նրան հայտնելով, ասաց. «Եթե այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կմեռնես»։
Հովնաթանը կանչեց պատանյակի հետևից՝ ասելով. «Նետը քեզնից այն կողմ է»։ Ապա Հովնաթանը պատանյակի հետևից կանչեց. «Շտա՛պ արի, մի՛ կանգնիր»։ Հովնաթանի պատանին նետերը հավաքեց ու բերեց իր տիրոջը։
Այնտեղից Դավիթը գնաց Մովաբի Մասեփա քաղաքը և Մովաբի արքային ասաց. «Թող իմ հայրն ու մայրը քեզ մոտ մնան, մինչև իմանամ, թե Աստված ինձ ինչ պիտի անի»։
Դավիթը բնակվեց անապատի մեջ, Մասերեթի կիրճերում. մնում էր Զիփ անապատի միգապատ լեռան վրա, մթին երկրում։ Սավուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տերը նրա ձեռքը չմատնեց Դավթին։
Դավիթն իր մտքում ասաց. «Ի վերջո մի օր Սավուղի ձեռքն եմ ընկնելու։ Ավելի լավ է գնամ այլազգիների երկիրը։ Եթե պատահի, որ Սավուղն ինձ փնտրի Իսրայելի բոլոր սահմաններում, դարձյալ նրա ձեռքից կազատվեմ»։