Արդարև, նա ասաց. «Իմ զորությամբ կկատարեմ և իմ իմաստությամբ ու խելքով կվերացնեմ ազգերի սահմանները, կհափշտակեմ նրանց հարստությունը, կցնցեմ շեն քաղաքները,
“Խորտակվելու են եգիպտացիների հենարանները, իջնելու է նրանց զորության հպարտությունը, Մակդոդից մինչև Սուհեն սրով են ընկնելու այնտեղ”,- ասում է Ամենակալ Տերը։-
Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։
Լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտավանությունը ես վերացրի քեզնից, բայց ոչ այնպես, ինչպես քո կախարդությունը,
Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։