Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Այդ գիշեր Սավուղը մարդ ուղարկեց Դավթի տուն, որ հետևեն և առավոտյան սպանեն նրան։ Դավթի կին Մեղքողը, այդ մասին նրան հայտնելով, ասաց. «Եթե այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կմեռնես»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Բայց Սավուղը Դավթի տուն մարդիկ ուղարկեց, որ շրջապատեն նրան և առավոտյան սպանեն։ Սակայն Դավթի կին Մեղքողը նրան հաղորդեց այդ մասին և ասաց. «Եթե այս գիշեր դու քեզ չփրկես, վաղը քեզ պիտի սպանեն»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:11
5 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց. «Բարի, ես քեզ հետ ուխտ կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ խնդրում. ինձ չներկայանաս, եթե ինձ տեսնելու գալիս հետդ չբերես Սավուղի դուստր Մեղքողին»։


Լուրը հասավ գազացիներին, և նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը քաղաքի դարպասի մոտ դարանակալեցին նրան և ամբողջ գիշերը լուռ մնացին ու ասացին. «Այստեղ մնանք մինչև առավոտ և սպանենք նրան»։


Սավուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուելին, Աստծու հոգին Սավուղի մարդկանց վրա իջավ, և նրանք էլ մարգարեացան։


Ինչքան ժամանակ որ Հեսսեի որդին կենդանի է, քո թագավորությունը հաստատուն չի լինի։ Հիմա մա՛րդ ուղարկիր ու պատանի Դավթին բերե՛լ տուր, քանի որ նա մահապարտ է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ