ՈՎՍԵԵ 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միասին կմրմնջան, ինչպես մրմնջում են իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները հիշեցի. արդ, նրանց խորհուրդները պաշարեցին նրանց. եղան իմ երեսի առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իրենց սրտում չեն ասում, որ ես հիշում եմ նրանց ամբողջ չարությունը, հիմա նրանց գործերը համակում են նրանց, նրանք իմ երեսի առաջ են։ |
Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։
Եզն իր տիրոջն է ճանաչում, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացավ»։
Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կեսը կրակի մեջ այրեցին և նրա կրակի վրա հաց թխեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կեսից կուռք պատրաստեցին և երկրպագում են նրան։
Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի գործերին ուշադրություն չեն դարձնում։
Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։
Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողությունից չեն թաքնվել, ոչ էլ նրանց անիրավություններն են ծածկվել իմ աչքերի առաջ։
«Հուդայի մեղքերը գրված են երկաթե գրչով, ադամանդե գրչածայրով, որոնք փորագրված պիտի լինեն նրանց սրտերի տախտակներին և նրանց զոհասեղանների եղջյուրներին,
Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-
խորհուրդներով մեծ ես և գործերով՝ զորավոր։ Ո՛վ դու Ամենակալ, մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։
քո ճանապարհներն ու քո ընթա՛ցքը քեզ հասցրին այդ ամենը։ Դա է քո չարությունը, ինչպես և դառնությունը, որ հասավ սրտիդ»։
«Արդյոք Տերը չհիշե՞ց, նրա միտքը չընկա՞վ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագավորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս։
Ուստի Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ ձեր անիրավությունները հիշեցրիք՝ ձեր ամբարշտությունները հայտնի դարձնելով, ձեր մեղքերը՝ ձեր բոլոր ամբարշտություններն ու ձեր ընթացքը երևան բերելով, այն բանի համար, որ դուք ինքներդ եք նրանց հիշեցրել, ուրեմն ոչնչանալու եք։
Սակայն Եփրեմը չար ոգի է. հետևեց խորշակին, հանապազ ունայն և սնոտի բաներ ավելացրեց, ուխտ կնքեց ասորեստանցիների հետ և յուղ էր տանում Եգիպտոս։
Եվ կլինի քահանան այնպիսին, ինչպիսին ժողովուրդն է. ես վրեժխնդիր կլինեմ նրանից իր ճանապարհների համար և իր խորհուրդների համաձայն կհատուցեմ նրան։
թեպետև զոհեր կմատուցեն և դրանց միսը կուտեն, Տերը չի ընդունի այն։ Արդ, կհիշի նրանց անիրավությունները և վրեժխնդիր կլինի նրանց անօրենությունների համար, քանի որ նրանք Եգիպտոս վերադարձան և պիղծ բաներ կուտեն ասորեստանցիների մեջ։
«Նրանց բոլոր չարիքները Գաղգաղայում են, քանի որ այնտեղ ատեցի նրանց իրենց ընթացքի չարության համար. իմ տնից կվտարեմ նրանց և այլևս չեմ սիրի նրանց։ Նրանց բոլոր իշխաններն ապստամբ են։
Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։
«Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ»։
Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։
Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։