Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 17:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Հուդայի մեղքերը գրված են երկաթե գրչով, ադամանդե գրչածայրով, որոնք փորագրված պիտի լինեն նրանց սրտերի տախտակներին և նրանց զոհասեղանների եղջյուրներին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հուդայի մեղքը գրված է երկաթե գրիչով, ադամանդյա ծայրով, փորագրված է նրանց սրտի տախտակի վրա և նրանց զոհասեղանների եղջյուրների վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 17:1
15 Խաչաձեւ Հղումներ  

Ողորմությունն ու հավատքը թող քեզանից չպակասեն, կախի՛ր դրանք քո պարանոցից և գրի՛ր դրանք սրտիդ երկայնքով և դու շնորհ կգտնես։


Հայտնի է, որ դուք եք Քրիստոսի նամակները՝ շարադրված մեր ծառայության միջոցով, գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարեղեն տախտակների, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։


Կապի՛ր նրանք քո մատներին և գրի՛ր սրտիդ ամբողջ երկայնքով։


Քահանան մեղքերի զոհի արյունը մատով թող քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, ապա մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։


և կխոսեմ մարգարեների հետ։ Ես տեսիլքներ կավելացնեմ և մարգարեների միջոցով կնմանեցվեմ։


Ահա իմ ձեռքերի վրա գծագրեցի քո պարիսպը, և ամեն ժամ դու իմ առաջ ես։


Եթե բորակով էլ լվացվես և կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձյալ իմ առաջ քո անիրավությունների մեջ շաղախված կմնաս,- ասում է Տերը՝ Աստված։-


«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։


Միասին կմրմնջան, ինչպես մրմնջում են իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները հիշեցի. արդ, նրանց խորհուրդները պաշարեցին նրանց. եղան իմ երեսի առաջ։


Իրենց սրտերն անհնազանդ դարձրին՝ չլսելու իմ օրենքներն ու խոսքերը, որ Ամենակալ Տերն ուղարկեց իր Հոգով՝ նախկին մարգարեների միջոցով. մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջից։


Քո աստվածները, Հուդա՛, թվով այնքան էին, որքան քո քաղաքները, և ըստ Երուսաղեմի փողոցների թվի՝ ամոթի բագիններ ու սեղաններ կանգնեցրիք Բահաղին խունկ ծխելու համար։


այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։


Քանի որ Եփրեմը շատացրեց զոհասեղանները, նրա համար մեղք դարձան սիրելի զոհասեղանները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ