Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։
ՈՎՍԵԵ 5:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի հպարտությունը կխոնարհվի իր երեսին, և Իսրայելն ու Եփրեմը կտկարանան իրենց անօրենությունների մեջ, կտկարանա և Հուդան նրանց հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսրայելի ամբարտավանությունը վկայում է նրա դեմ. Եփրեմը պիտի սայթաքի իր անօրենությամբ, Հուդան էլ պիտի սայթաքի նրանց հետ։ |
Անիրավ մարդուն երաշխիք կանգնողը անպատիժ չի մնա։ Իսկ ով արդարություն է սերմանում, արժանի վարձ կստանա։
Մաքուր մարդու արդարությունն ուղղում է ճանապարհները, իսկ անիրավը մատնվում է ամբարշտության։
Եվ եթե արդարը յոթ անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, իսկ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մեջ։
Եվ այսպես, Երուսաղեմը լքվեց, Հուդան կործանվեց, և նրանց լեզուները անօրենությամբ ապստամբեցին Տիրոջ դեմ։ Ահա թե ինչու նրանց փառքը նսեմացավ,
նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին
Բոլոր նրանք, ովքեր ստեղծում ու կերտում էին սնոտի աստվածներ, այն ժամանակ իսկ ոչնչություն էին։ Նրանք այդ անում էին՝ ըստ իրենց ցանկության, սակայն դրանք չեն օգնելու նրանց, քանզի ո՛չ տեսնում են, ո՛չ էլ ըմբռնում, և դուք եք դրանց վկաները։ Թող ամաչի նա,
քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրենությունները մեր մեջ են, մենք ինքներս գիտենք մեր անիրավությունները։
Թեպետ մեր մեղքերը կանգնեցին մեր դեմ, բայց դու, Տե՛ր, վարվի՛ր հանուն քո անվան։ Բազում են մեր մեղքերը քո առաջ. մեղք ենք գործել քո հանդեպ,
Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-
Կկործանվի Սամարիան, որովհետև ընդդիմացավ իր Աստծուն. սրով կընկնեն, նրա կաթնակերները քարի կզարնվեն, և նրա հղիները կպայթեն։
Քանզի ես որպես հովազ եմ Եփրեմի համար և որպես առյուծ՝ Հուդայի տան համար, կհարձակվեմ ու կհափշտակեմ նրանց, կառնեմ նրանց, և ոչ ոք չի լինի, որ փրկի։
Իսրայելի հպարտությունը կխոնարհվի նրա երեսին, և չդարձան Տրոջը՝ իրենց Աստծուն, և չփնտրեցին նրան այս ամենի մեջ։
Իսրայելը մոռացավ իր Արարչին, և մեհյաններ շինեցին. Հուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և կուտի դրանց հիմքերը»։
Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք նրանց, ովքեր մարգարեներին էին կոտորում։
Տերը նրան ասաց. “Հենց քո բերանով պիտի դատեմ քեզ, անհավատարի՛մ ծառա. գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել և հնձում եմ, ուր չեմ սերմանել։