Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ղուկաս 19:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Տերը նրան ասաց. “Հենց քո բերանով պիտի դատեմ քեզ, անհավատարի՛մ ծառա. գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել և հնձում եմ, ուր չեմ սերմանել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ նրան ասաց. "Քո բերանով եմ քեզ դատելու, չա՛ր ծառա։ Գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, հնձում եմ, ինչ որ չեմ ցանել.

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 19:22
8 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծյալին”»։


Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ»։


Նրան ասաց. «Ընկե՛ր, հարսանեկան զգեստ չունենալով՝ ինչպե՞ս այստեղ մտար»։ Մարդը պապանձվեց։


վախենում էի քեզնից, որովհետև խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես սերմանել”։


Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտվեցիր, որ գալով՝ ես տոկոսներով պահանջեի”։


Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ