Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՈՎՍԵԵ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 «Կտկարանաք օրը ցերեկով, քեզ հետ կտկարանա և մարգարեն. քո մորը նմանեցրի գիշերվան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Դու ցերեկը պիտի սայթաքես, և գիշերը քեզ հետ մարգարեն ևս կսայթաքի, և պիտի բնաջնջեմ քո մորը։

Տես գլուխը Պատճենել




ՈՎՍԵԵ 4:5
21 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։


Նրա չարիքները ծովի ավազից ավելի բազմացան իմ շուրջը։ Ե՛վ նրանց վրա, և՛ իրենց մոր վրա շարժեցի երիտասարդներին։ Միջօրեին նրանց շուրջը թշնամություն գցեցի. հանկարծակի դող ու տագնապ եկավ։


Մարգարեների համար սիրտս մեջս կտոր-կտոր եղավ, ցնցվեցին բոլոր ոսկորներս. ես դարձել եմ մի խեղված մարդ, գլուխը գինուց կորցրած է մի մարդ՝ Աստծու և նրա մեծավայելուչ փառքի պատճառով,


Ձեր մայրը խիստ ամոթահար եղավ, մայրը, որ բարության մեջ էր։ Ահա ազգերի մեջ հետինը եղավ, դարձավ ավերված, անջուր և անապատ։


«Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց կռապաշտական խորհուրդներն իրենց սրտի մեջ են դրել, իրենց անիրավությունների պատճառած տանջանքներն էլ՝ իրենց առջև։ Չլինի՞ թե ես եմ նրանց պատասխան տալու։


Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները նորից կմիանան, իրենց համար մի իշխան կընտրեն և կսերեն այն երկրից, որովհետև մեծ է Հեզրայելի օրը։


Մերկ կդարձնեմ նրան ու կդնեմ նրան իր ծննդյան օրերի նման. կդարձնեմ նրան անապատի պես, կվերածեմ նրան անջուր հողի և ծարավից կսպանեմ նրան։


Իսրայելի հպարտությունը կխոնարհվի իր երեսին, և Իսրայելն ու Եփրեմը կտկարանան իրենց անօրենությունների մեջ, կտկարանա և Հուդան նրանց հետ։


Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։


Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։


Իսկ վերին Երուսաղեմն ազատ է և մեր բոլորի մայրն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ