Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
ՈՎՍԵԵ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաժան-բաժան արեցին իրենց սրտերը, արդ կորստյան կմատնվեն։ Նա կկործանի նրանց զոհասեղանները. թշվառության մեջ կընկնեն նրանց արձանները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկփեղկված է նրանց սիրտը, ու հիմա պիտի կրեն իրենց հանցանքը. նա պիտի ջարդի նրանց զոհասեղանները, տապալի նրանց կուռքերը։ |
Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
Չերկրպագես նրանց աստվածներին, չպաշտես նրանց և չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք և փշրի՛ր նրանց արձանները։
Նրանք անկարող եղան մտածել և իմանալ, որովհետև նրանց աչքերը՝ տեսնելու համար և նրանց սրտերը՝ հասկանալու համար բթացան։
Պիտի խորտակի եգիպտացիների երկրում գտնվող Արեգ քաղաքի սյուները և նրանց աստվածների մեհյաններն այրի հրով»։
որպեսզի Իսրայելի տունը չխոտորեցնեն ըստ իրենց սրտերի, որ իրենց ընթացքով օտարացած են ինձնից”։
Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։
Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։
որ տանիքների վրա երկրպագում են երկնքի զորություններին, և որոնք երդվում էին իրենց արքայի՝ Տիրոջ անունով,
Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։
Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև, եթե մեկին ատի, մյուսին կսիրի. կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի։ Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային»։
Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։
Երբ հաջորդ առավոտ նորից կանուխ զարթնեցին, տեսան, որ Դագովնը Տիրոջ Ուխտի տապանակի առջև երեսնիվայր ընկած է, Դագովնի գլուխն ու ոտքի [𝕸 չունի, Ο΄ ձեռքի] երկու թաթերը ջարդված են ու գետնին ցրված, ձեռքի երկու դաստակները ընկած են դռան սեմին. Դագովնի միայն իրանն էր մնացել։