Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։
Այս ամենից հետո իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը, քահանաներն ու ղևտացիները չզատվեցին երկրի ժողովուրդներից ու նրանց գարշություններից՝ քանանացիներից, քետացիներից, փերեզացիներից, հեբուսացիներից, ամովնացիներից, մովաբացիներից, եգիպտացիներից և ամորհացիներից։
Հետևաբար նրանց դուստրերից քո որդիներին կին չառնես և քո դուստրերին կնության չտաս նրանց որդիներին և հավիտյանս չցանկանաս նրանց հետ խաղաղություն կնքել, որպեսզի հզոր լինես՝ երկրի բարիքներն ուտելու համար, և քո որդիները հավիտյան ժառանգեն այդ երկիրը”։
Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր ցավերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մոտ և պատգամավորներ ուղարկեց Հարիմի արքային, բայց նա չկարողացավ ո՛չ ձեզ փրկել, ո՛չ էլ հանգստացնել ձեզ ցավերից։
Անարգեց Հուդան, գարշություններ կատարվեցին Իսրայելում և Երուսաղեմում, որովհետև Հուդան պղծեց Տիրոջ սրբությունները նրանց ձեռքով, որոնց սիրեց և հարեց օտար աստվածներին։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։