Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Երբ հաջորդ առավոտ նորից կանուխ զարթնեցին, տեսան, որ Դագովնը Տիրոջ Ուխտի տապանակի առջև երեսնիվայր ընկած է, Դագովնի գլուխն ու ոտքի [𝕸 չունի, Ο΄ ձեռքի] երկու թաթերը ջարդված են ու գետնին ցրված, ձեռքի երկու դաստակները ընկած են դռան սեմին. Դագովնի միայն իրանն էր մնացել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Իսկ հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա դարձյալ ընկած է գետնին, և Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրտված, ընկած են սեմի վրա, միայն Դագոնի մարմինն էր մնացել։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:4
11 Խաչաձեւ Հղումներ  

Ուստի Հակոբի անօրենությունը պետք է վերանա, և այս է լինելու նրա օրհնությունը, երբ ազատեմ նրան իր մեղքերից։ Այն ժամանակ քո մեհյանների բոլոր քարերը մանր փոշու պես պիտի փշրես. այլևս չեն պահպանվելու նրանց պաշտամունքի կուռքերը, այլ կտոր-կտոր պիտի արվեն, ինչպես մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով։


Հյուսնն էլ անփուտ փայտն է ընտրել և խելք ու հնարքի դիմել, թե ինչպես կանգնեցնի այն, որ չշարժվի։


Այսպես կասեք նրանց. «Այն աստվածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից և այս երկնքի տակից»։


Ամեն մարդ, գիտությունից զրկված, ապուշ դարձավ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամոթահար եղան, որովհետև սուտ բաներ ձուլեցին, և նրանց մեջ շունչ չկա.


սնոտի ու խաբեական գործեր են դրանք. իրենց այցելելու ժամանակ կորստյան են մատնվելու։


«Պատմե՛ք ազգերին, լո՛ւր տվեք, նշա՛ն արեք, լսելի՛ դարձրեք, մի՛ ծածկեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամոթով մնաց, Մերոդաքը մատնվեց, խայտառակվեցին նրա կուռքերը, ամոթահար եղան նրա աստվածները”։


Նրա բոլոր քանդակները ջարդուփշուր կանեն և նրա բոլոր արձանները կրակով կայրեն. նրա բոլոր կուռքերը կկործանեմ, քանի որ պոռնկության վարձից կուտակեց և պոռնկության վարձից հավաքեց։


Արդ, պատրաստե՛ք ձեր հետույքների, ինչպես նաև ձեր երկիրն ապականող մկների քանդակները, և փա՛ռք տվեք Տիրոջը, որպեսզի նա թեթևացնի իր ձեռքը ձեր, ձեր աստվածների ու ձեր երկրի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ