Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 43:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Պիտի խորտակի եգիպտացիների երկրում գտնվող Արեգ քաղաքի սյուները և նրանց աստվածների մեհյաններն այրի հրով»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ նա պիտի ավերի Եգիպտոսում գտնվող Բեթսամյուսի սյուները և Եգիպտոսի աստվածների տները կրակով պիտի այրի"”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 43:13
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [Երկրի փրկիչը] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։


Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։


Այն ժամանակ եգիպտացիների երկրում պիտի լինի հինգ քաղաք, որտեղ մարդիկ խոսելու են քանանացիների լեզվով և երդվելու են Զորությունների Տիրոջ անունով։ Մի քաղաքը կոչվելու է Ասեդեկ քաղաք։


ու քաղցած կենդանիների վրա. անզոր լինելով փրկվելու պատերազմից, լքված ու խեղճ՝ գրաստների հետ միասին գերության քշվեցին։


Այսպես կասեք նրանց. «Այն աստվածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից և այս երկնքի տակից»։


նաև եգիպտացիների արքա փարավոնին, նրա պաշտոնյաներին և նրա մեծամեծներին, նրա ամբողջ ազգին,


Նրանց աստվածների տան մեջ կրակ պիտի գցի, պիտի այրի նրանց ու գերի տանի։ Պիտի փնտրի եգիպտացիների երկրում, ինչպես հովիվն է քրքրում իր հագուստները, և այդտեղից հանգիստ պիտի դուրս գա։


Տերը Երեմիայի միջոցով խոսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին եգիպտացիների երկրում, գտնվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրես երկրում, ու ասաց.


Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածն ասում է. «Ահա ես վրեժխնդիր եմ լինելու նրա որդի Ամովնից, փարավոնից ու եգիպտացիներից, նրանց աստվածներից ու նրա թագավորներից, փարավոնից ու նրան ապավինողներից.


Իրենց երիվարների սմբակներով հրապարակներդ կոխկրտելու են, ժողովրդիդ սրով կոտորելու է, զորավոր ամրոցներդ հողին է հավասարեցնելու։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Կործանելու եմ կուռքերը, վերջ եմ տալու մեմփացիների մեծամեծներին, եգիպտացիների երկրից էլ՝ իշխաններին. նրանք այլևս չեն լինի։ Սարսափ եմ գցելու եգիպտացիների երկրի վրա։


Արեգ քաղաքի ու Բուբաստի երիտասարդները սրով են ընկնելու, իսկ նրանց կանայք գերի են տարվելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ