ՆԵԵՄԻԱ 12:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և չափազանց ուրախացան, որովհետև Աստված նրանց մեծ խնդություն էր տվել։ Ուրախացան նաև նրանց կանայք ու նրանց որդիները, և նրանց ուրախությունը լսելի եղավ Երուսաղեմից մինչև հեռավոր տեղեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և ուրախացան, որովհետև Աստված ուրախացրեց նրանց մեծ ուրախությամբ, նաև կանայք ու երեխաներն էին ուրախանում, և Երուսաղեմի ուրախությունը հեռվից էր լսվում։ |
Հուդայի բոլոր տղամարդիկ և նրանց առաջնորդ Հովսափատը մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ, քանզի Տերը նրանց ուրախություն էր տվել՝ ազատելով նրանց իրենց թշնամիներից։
իսկ յոթերորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախությամբ և բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետև Տերը բարիք էր գործել Դավթի, Սողոմոնի ու Իսրայելի իր ժողովրդի համար։
Ժողովրդից ոչ ոք չէր կարող զանազանել ուրախության ձայնը լացի ձայնից, քանի որ ժողովուրդն այնքան բարձրաձայն էր աղաղակում, որ ձայնը լսելի էր լինում հեռավոր վայրերից։
Երուսաղեմի պարսպի նավակատիքի ժամանակ ղևտացիներին փնտրեցին իրենց բնակության վայրերում, որպեսզի նրանց Երուսաղեմ բերեն և ուրախությամբ ու գոհությամբ, երգերով ու նվագարաններով, ծնծղաներով ու թմբուկներով, սաղմոսարաններով ու եղջերափողի ձայնով կատարեն նավակատիքը։
Թե ինքը լռություն պահի, ո՞վ է դատապարտելու, թե դեմքը ծածկի, ո՞վ է նրան տեսնելու։ Ժողովրդի խստասրտության պատճառով ազգերի ու մարդկանց վրա
Ո՜վ Տեր, իմ ամբողջ սրտով քեզ գոհություն կմատուցեմ Եվ կպատմեմ քո բոլոր սքանչելիքների մասին։
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
Այն ժամանակ կույսերը պիտի ցնծան երիտասարդների տոնախմբության մեջ, ծերերը պիտի խնդան։ Նրանց սուգը խնդության պիտի վերածեմ, իրենց տրտմությունից ուրախ պիտի դարձնեմ նրանց։
ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։
Փո՛ղ հնչեցրեք ձեր ուրախության օրերին, ամսվա առաջին օրերին, ինչպես նաև ողջակեզներ և փրկության զոհեր մատուցելիս, և կհիշվեք Տիրոջ առջև։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան Հիսուսի կատարած հրաշքները և մանուկներին, որ տաճարում աղաղակում էին և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն», բարկացան
Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26), օրհնությո՜ւն Բարձրյալին»։
Դուք այժմ տրտում եք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերն ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։
միմյանց հետ խոսելով սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով և ձեր սրտերում երգելով և սաղմոս ասելով Տիրոջը։
Երբ Տիրոջ Ուխտի տապանակը բանակատեղի բերվեց, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և երկիրը թնդաց։