ՆԵԵՄԻԱ 12:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ27 Երուսաղեմի պարսպի նավակատիքի ժամանակ ղևտացիներին փնտրեցին իրենց բնակության վայրերում, որպեսզի նրանց Երուսաղեմ բերեն և ուրախությամբ ու գոհությամբ, երգերով ու նվագարաններով, ծնծղաներով ու թմբուկներով, սաղմոսարաններով ու եղջերափողի ձայնով կատարեն նավակատիքը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ27 Եվ Երուսաղեմի պարսպի նավակատիքին իրենց բոլոր տեղերից որոնեցին ղևտացիներին, որ նրանց բերեն Երուսաղեմ՝ գոհություններով, երգով, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով նավակատիք և ուրախություն անելու համար։ Տես գլուխը |
Նրանց հետ կային հարյուր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները, միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, ասացին. «Գովերգե՛ք և օրհնե՛ք Տիրոջը»։ Եվ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նվագարանների նվագակցությամբ իրենց ձայնը բարձրացրին և ասացին. «Գովերգե՛ք Տիրոջը, քանզի նա բարի է, և հավիտյան է նրա ողորմածությունը», տաճարը լցվեց Տիրոջ փառքի ամպով,
Քահանաներն ըստ իրենց սպասավորության պաշտոնի էին կանգնած, իսկ ղևտացիները Դավիթ արքայի՝ Տիրոջն օրհնաբանելու համար ստեղծած նվագարաններով փառաբանում էին Տիրոջը, քանզի Նրա ողորմությունը հավիտյան է։ Նրանք կատարում էին Դավթի հորինած օրհնաբանությունները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։