Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Հուդայի բոլոր տղամարդիկ և նրանց առաջնորդ Հովսափատը մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ, քանզի Տերը նրանց ուրախություն էր տվել՝ ազատելով նրանց իրենց թշնամիներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Հուդայի և Երուսաղեմի բոլոր մարդիկ, Հոսափատին ունենալով իբրև իրենց պարագլուխ, ճանապարհ ընկան, որպեսզի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր՝ ազատելով իրենց թշնամիներից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:27
13 Խաչաձեւ Հղումներ  

Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Օրհնության հովտում, որովհետև այնտեղ էին օրհնել Տիրոջը, որի համար էլ այդ տեղը կոչեցին Օրհնության հովիտ մինչև այսօր։


Նրանք քնարներով, տավիղներով ու փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։


Այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և չափազանց ուրախացան, որովհետև Աստված նրանց մեծ խնդություն էր տվել։ Ուրախացան նաև նրանց կանայք ու նրանց որդիները, և նրանց ուրախությունը լսելի եղավ Երուսաղեմից մինչև հեռավոր տեղեր։


Քեզնից կյանք խնդրեց, և երկար օրեր տվեցիր նրան, Հավիտյանս հավիտենից։


Դպրապետին։ Սաղմոս Դավթի


Պիտի վերադառնան ու ցնծությամբ գան Սիոն, և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի, օրհնություն ու ցնծություն պիտի լինի նրանց գլխի վրա, ուրախությունը պիտի պատի նրանց, ցավը, տրտմությունն ու հեծությունը պիտի չքանան։


ու ազատվողները։ Տիրոջ շնորհիվ պիտի լինի վերադարձը, և նրանք Սիոն են գալու ցնծությամբ ու հավիտենական ուրախությամբ. նրանց գլխի վրա օրհնություն պիտի լինի, և ուրախությունը պիտի հասնի նրանց. ցավը, տրտմությունն ու հեծությունը հեռացան։


Իշխանն էլ նրանց մեջ, մտնելիս նրանց հետ կմտնի, ելնելիս էլ նրանց հետ դուրս կգա։


քանի որ նրանց առաջ խրամատներ կբացվեն. կանցնեն դռնով և դուրս կելնեն նրանով, թագավորն էլ կելնի նրանց առաջ, և Տերը կառաջնորդի նրանց։


ուր մեր նախակարապետը՝ Հիսուսը, մտավ մեզ համար՝ լինելով հավիտենական Քահանայապետ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի։


Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։


Աննան աղոթքի կանգնեց ու ասաց. «Սիրտս ամրացավ Տիրոջ շնորհիվ, իմ ուժն ավելացավ Տիրոջ շնորհիվ, բերանս լայն բացվեց իմ թշնամիների վրա, լցվեցի ուրախությամբ, քանի որ փրկեցիր ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ