Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ժողովրդից ոչ ոք չէր կարող զանազանել ուրախության ձայնը լացի ձայնից, քանի որ ժողովուրդն այնքան բարձրաձայն էր աղաղակում, որ ձայնը լսելի էր լինում հեռավոր վայրերից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ ժողովուրդը չէր կարողանում զանազանել ուրախության աղաղակի ձայնը ժողովրդի լացի ձայնից, որովհետև ժողովուրդը մեծ աղաղակ էր բարձրացրել, և ձայնը հեռվից էր լսվում։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 3:13
14 Խաչաձեւ Հղումներ  

Բոլոր մարդիկ եկան նրա հետևից, պարեր պարելով՝ մեծ ուրախություն արեցին, և երկիրը դղրդաց նրանց ձայնից։


և Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհովնում։ Ապա այնտեղից ուրախությամբ եկան, ու քաղաքը դղրդաց։ Ահա այդ ձայնն է, որ լսում եք։


Քահանաներից, ղևտացիներից, նահապետական տների իշխաններից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին Տիրոջ տաճարը, այժմ իրենց աչքով տեսնում էին հիմնարկեքը, բարձրաձայն լաց էին լինում, իսկ մնացած ժողովուրդը ուրախությունից աղաղակում էր բարձր ձայնով։


Հուդայի և Բենիամինի թշնամիները, լսելով, որ գերությունից վերադարձած Իսրայելի որդիները Իսրայելի Աստծու տունն են շինում,


Այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և չափազանց ուրախացան, որովհետև Աստված նրանց մեծ խնդություն էր տվել։ Ուրախացան նաև նրանց կանայք ու նրանց որդիները, և նրանց ուրախությունը լսելի եղավ Երուսաղեմից մինչև հեռավոր տեղեր։


Դատի՛ր նրանց, ո՜վ Աստված, Թող նրանց խորհուրդները կործանվեն։ Իրենց ամբարշտությունների պատճառով Մերժի՛ր նրանց, Որովհետև քեզ դառնացրին։


ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։


«Այն օրերին և այն ժամանակ,- ասում է Տերը,- պիտի գան Իսրայելի որդիները, նրանք և Հուդայի որդիները՝ միասին, պիտի շրջեն ու լալով գան դեպի Տերը՝ իրենց Աստվածը,


Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ՝ Զորաբաբելի առջև կանգնած. դուրս կհանեմ ժառանգության վեմը՝ շնորհների հավասարությունը՝ նրան շնորհելու»։


Դրա համար էլ այն տեղի անունը Լացատեղ դրեցին. և այնտեղ Տիրոջը զոհ մատուցեցին։


Երբ Տիրոջ Ուխտի տապանակը բանակատեղի բերվեց, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և երկիրը թնդաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ