Երբ այսօր աղբյուրի մոտ եկա, ասացի. “Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, եթե հաջողեցնելու ես իմ առաքելությունը, որի համար ես այժմ եկել եմ,
ՆԵԵՄԻԱ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Օ՜, Տե՛ր, ակա՛նջ դիր ծառայիդ աղոթքին և ծառաներիդ աղոթքին, որ սիրում են քո անունից երկյուղել. և հաջողությո՛ւն տուր այսօր քո ծառային և ինձ՝ ողորմություն գտնելու այս մարդու առջև»։ Ես թագավորի մատռվակն էի։ |
Երբ այսօր աղբյուրի մոտ եկա, ասացի. “Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, եթե հաջողեցնելու ես իմ առաքելությունը, որի համար ես այժմ եկել եմ,
Բավական են ինձ այն ողջ արդարությունն ու բարերարությունը, որ արեցիր քո ծառային, որովհետև ցուպը ձեռքիս անցա Հորդանանի այս կողմը, իսկ հիմա երկու բանակ եմ դարձել։
Այս դեպքերից հետո Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդեպ։
Եվ իմ Աստվածը թող այնպես անի, որ շնորհ գտնեք այդ մարդու մոտ, և նա ձեզ հետ արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ ես եթե անզավակ պիտի մնամ, թող անզավակ մնամ»։
Արդ, Տե՛ր, թող քո աչքերը բաց լինեն և քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արված պաղատանքները։
Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց.
Այս Եզրասը, որ վերադարձավ Բաբելոնից, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից Մովսեսին տրված Օրենքի հմուտ գիտակ էր։ Թագավորը նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրեց, որովհետև Աստծու ձեռքը նրա հետ էր։
թող քո ականջները լսեն, և քո աչքերը տեսնեն։ Լսի՛ր և տե՛ս քո ծառայի աղոթքը, որ ես այսօր մատուցում եմ քո առաջ Իսրայելի որդիների՝ քո ծառաների համար, որոնք նեղության մատնվեցին մեր գործած մեղքերի պատճառով. մեղանչեցինք ես և իմ հոր տունը։
Այնպես պատահեց, որ Արտաշես արքայի քսաներորդ տարվա Նիսան ամսին թագավորն ինձանից գինի ուզեց։ Ես, գինին վերցնելով, տվեցի նրան. թագավորը մենակ էր։
Մի թուղթ էլ՝ ուղղված Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որ ինձ փայտ տա քաղաքի դարպասների և պարիսպի շինության և այն տան համար, ուր ես պիտի մտնեմ»։ Թագավորը տվեց, որովհետև իմ Աստծու ձեռքը բարությամբ էր վարվում ինձ հետ։
Այլ խոնարհվեցի մոր ստինքից կտրված Մանուկի նման, որի ցանկությունը Նույն տեղը դառնալն է։ Իսկ եթե հպարտացրի անձս, Թող այսպես լինի հատուցումը հոգուս.
Բայց նրանք խորհեցին միայն պատիվս նսեմացնել Եվ ցանկացան իրենց ծարավին հագուրդ տալ։ Իրենց բերաններով օրհնում էին, Իսկ սրտերում՝ անիծում։ Հանգիստ
Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։
Այսպես տրտնջացին Տիրոջից երկյուղածները, յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ։ Եվ անսաց Տերը, լսեց ու հիշատակի գիրք գրեց Տիրոջից երկյուղածների առաջ և նրանց համար, ովքեր սարսում են նրա անունից։
Աղոթե՛ք մեզ համար, որովհետև հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամեն ինչում բարի ընթացք ցույց տալ։