Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այնպես պատահեց, որ Արտաշես արքայի քսաներորդ տարվա Նիսան ամսին թագավորն ինձանից գինի ուզեց։ Ես, գինին վերցնելով, տվեցի նրան. թագավորը մենակ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Արտաշես թագավորի քսաներորդ տարվա նիսան ամսին եղավ. գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին. և ես նրա առջև տրտում չէի եղել։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 2:1
9 Խաչաձեւ Հղումներ  

Փարավոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճզմում փարավոնի բաժակի մեջ և բաժակը տալիս էի փարավոնի ձեռքը»։


Նա տակառապետին վերականգնեց իր պաշտոնին, և նա բաժակը տվեց փարավոնի ձեռքը,


Նամակը Արտաշեսի օրոք գրեցին Միթրիդատը, Տաբեեղը և նրա մյուս հարկահան ծառայակիցները ասորերեն, և որը թարգմանեց


Այս դեպքերից հետո պարսից Արտաշես արքայի թագավորության օրոք մեջտեղ ելավ Եզրասը՝ Սարուի որդին, որը Ազարիայի որդին էր, նա՝ որդին Քեղկիայի,


Արտաշես թագավորի յոթերորդ տարում շատերն Իսրայելի որդիներից, քահանաներից, ղևտացիներից, սաղմոսասացներից, դռնապաններից ու տաճարի սպասավորներից նրա հետ Երուսաղեմ վերադարձան։


Արտաշես արքայի քսաներորդ տարվա Քաղսև ամսին ես մայրաքաղաք Շոշում էի։


Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։ Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ