2 Փարավոնը բարկացավ իր երկու պալատականների՝ տակառապետի ու մատակարարի վրա
2 Փարավոնը բարկացավ իր երկու ներքինիների՝ մատռվակապետի և հացագործապետի վրա։
Այս դեպքերից հետո Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը մեղանչեցին իրենց տիրոջ՝ եգիպտացիների արքայի հանդեպ։
Նա տակառապետին վերականգնեց իր պաշտոնին, և նա բաժակը տվեց փարավոնի ձեռքը,
Սակայն տակառապետը չհիշեց Հովսեփին, այլ մոռացավ նրան։
Փարավոնը բարկացել էր իր պաշտոնյաների վրա և ինձ ու մատակարարին բանտարկել էր դահճապետի տանը։
ագարակներինը՝ արիմաթացի Սեմեին, գյուղերում գինու շտեմարաններինը՝ Սեփինի որդի Զաբդին,
Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ
Թագավորի սրտմտությունը մահվան հրեշտակ է, բայց իմաստունը մեղմում է այն։
Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։
Անմիտ մարդը շա՜տ է տուժելու, եթե ավելի անզգամ դառնա, իր հոգին էլ կտա։
Ցասումն անողորմ է, բարկությունը՝ սաստիկ, իսկ նախանձը պակաս չէ ոչ մեկից։
Հերովդեսը ցասումով էր լցված տյուրոսցիների և սիդովնացիների դեմ։ Նրանք միաբանված՝ եկան նրա մոտ և համոզելով Բղաստոսին՝ թագավորի սենեկապետին, խաղաղություն խնդրեցին, քանի որ իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։