Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը կատարելու համար, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա պատգամ ուղարկեց իր ողջ թագավորության մեջ, նաև հրովարտակ արձակեց՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 1:1
23 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։


Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն և Իսրայելի տոհմերի մնացած իշխանները նրանց ասացին. «Մեզ վայել չէ ձեզ հետ միասին շինել Տիրոջ՝ մեր Աստծու տունը. մենք ինքներս կկառուցենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, ինչպես որ մեզ հրամայել է պարսից Կյուրոս թագավորը»։


Եվ հրեաների ծերերն ու ղևտացիները շինում էին Անգեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեության ժամանակներում։ Այսպիսով պարսից Արտաշես թագավորի օրոք շինեցին և ավարտեցին ըստ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հրամանի, ինչպես կարգադրել էին Կյուրոս թագավորն ու Դարեհը։


Յոթ օր էլ կատարեցին Բաղարջակերաց տոնը և ուրախացան Երուսաղեմում, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, ուրախացրեց նրանց և Ասորեստանի թագավորի սիրտը դարձրեց դեպի նրանք, որպեսզի օգնի և զորացնի իրենց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տաճարի կառուցման գործում։


«Կյուրոսի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց Երուսաղեմում գտնվող Տիրոջ տան վերաբերյալ և պատվիրեց, որ շինվի Տիրոջ տաճարը և այն վայրը, որտեղ զոհեր են մատուցում Տիրոջը։ Հրամայեց, որ դրա և՛ բարձրության, և՛ լայնության չափը վաթսուն կանգուն լինի,


Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։


Ինչպես ջրի սահանքը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծու ձեռքին է. որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։


Ես ասում եմ Կյուրոսին՝ “Իմաստնացի՛ր, որ կատարես իմ ողջ կամքը”։ Ես ասում եմ Երուսաղեմին՝ կառուցվի՛ր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագավորների զորությունը, քո առաջ բացեմ դռները, և քաղաքները չփակվեն։


Աստծու պատգամը՝ ուղղված Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթովթում ապրող քահանաներից էր։


Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը,


պարսիկներին ու եթովպացիներին, լիբիացիներին ու լիդացիներին, բոլորին, որ սաղավարտակիր են ու վահանավոր,


Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթե՛ք Տիրոջ ճանապարհը» (Ես. 40.3), ինչպես ասաց Եսայի մարգարեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ