Մատթեոս 26:63 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը լռում էր։ Քահանայապետը պատասխանեց ու նրան ասաց. «Կենդանի Աստծով եմ քեզ երդվեցնում, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ |
Սակայն արքան նրան ասաց. «Քանի անգամ եմ քեզ երդվել տվել, որ Տիրոջ անունով ճշմարտությունից բացի ինձ այլ բան չասես»։
Դու ես ինձ հզորացնող Աստվածը. Ինչո՞ւ մոռացար ինձ, Ինչո՞ւ տրտում գնամ իմ թշնամուց նեղվելիս։
Ով բաժնեկից է դառնում գողերին, ատում է իր հոգին. երդում են տալիս, որ լսածի մասին չպատմեն,
Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։
«Եթե մեկը մեղանչի, երբ հրավիրվի երդումով վկայություն տալու մի բանի մասին, որ տեսել է կամ տեղյակ է, և չհայտնի, մեղքի տակ կընկնի։
Քահանայապետը ոտքի կանգնեց և նրան ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. դրանք քո մասին ի՞նչ ամբաստանություն են անում»։
և ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում, ազատի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդի ես, ցած իջի՛ր այդ խաչից»։
Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան։ Չէ՞ որ ասում էր. “Աստծու Որդի եմ”»։
Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։
Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։
Իսկ նա լուռ էր մնում և որևէ պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին հարց տվեց նրան և ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնյալ Աստծու Որդին»։
Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։
Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։
և ում Հայրը սրբացրեց ու աշխարհ ուղարկեց, դուք ասում եք, թե՝ հայհոյում ես, նրա՞ համար, որ ասացի՝ Աստծու Որդին եմ։
Պիղատոսը նրան ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։
Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և ըստ մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։
Դարձյալ մտավ ապարանք ու Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան պատասխան չտվեց։
Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։
որովհետև Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզեցինք մենք՝ ես, Սիղվանոսն ու Տիմոթեոսը, չեղավ թե՛ այո և թե՛ ոչ, այլ Աստծու այո՛-ն եղավ։
Այդ օրը Սավուղն անհեռատեսորեն նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո, նախքան ես իմ թշնամիներից վրեժ լուծեմ, հաց կուտի»։ Եվ ժողովուրդը հաց չկերավ,
Ժողովուրդը մտավ մեղվանոցը։ Մարդիկ քրթմնջալով անցնում էին, բայց ոչ ոք ձեռքն իր բերանը չէր տանում, քանի որ ժողովուրդը վախենում էր Տիրոջը տրված երդումից։
Զինվորներից մեկը նրան ասաց. «Քո հայրը խստագույնս երդվեցրեց ժողովրդին՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո հաց կուտի”»։ Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։