Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Պիղատոսը նրան ասաց. «Եթե այդպես է, ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Արդ, Պիղատոսը նրան ասաց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:37
26 Խաչաձեւ Հղումներ  

Ահա նրան տվեցի որպես վկայություն ազգերին, իշխան և հրամանատար նրանց։


Հիսուսը պատասխանեց նրան. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետև կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։


Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսն ասաց. «Դու ես ասում»։


Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Այո՛, ինչպես ասացիր, ես եմ։ Եվ պիտի տեսնեք Մարդու Որդուն՝ նստած Ամենազոր Աստծու աջ կողմում և եկած երկնքի ամպերով (Դան. 7.13)»։


Պիղատոսը հարց տվեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխան տվեց նրան և ասաց. «Այո՛, ինչպես ասացիր»։


Եվ ամենքը միասին ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք եք ասում, թե ես եմ»։


Իսկ Պիղատոսը հարցրեց նրան և ասաց. «Հրեաների թագավորը դո՞ւ ես»։ Նա պատասխանեց նրան և ասաց. «Դու ասացիր»։


Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։


որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։


Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։


Նա՝ երկնքից եկողը, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։


Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։


Հիսուսը պատասխանեց նրանց. «Թեպետ ես ինքս իմ մասին եմ վկայում, սակայն իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք՝ որտեղի՛ց եմ գալիս կամ ո՛ւր եմ գնում։


Իսկ ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։


Ձեզնից ո՞վ կարող է հանդիմանել ինձ մեղքի համար. եթե ճշմարտությունն եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չեք հավատում։


Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում, իսկ դուք չեք լսում այն պատճառով, որ Աստծուց չեք»։


Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ կյանք է տալիս ամեն ինչի, և Հիսուս Քրիստոսի առաջ, որ Պիղատոս Պոնտացու առաջ վկայեց բարի դավանությունը,


Մաքրե՛ք ձեր հոգիները՝ հնազանդվելով ճշմարտությանը, կեղծավորություն չխառնելով եղբայրասիրությանը, մաքուր սրտով ջերմորեն շարունակ սիրելով միմյանց,


Գրեցի ձեզ ոչ թե որովհետև ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն. գիտեք նաև այն, որ ամեն ստախոսություն ճշմարտությունից չէ։


Մենք գիտենք, որ մահվանից դեպի կյանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում իր եղբորը, մահվան մեջ է մնում։


Եվ հենց դրանով ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, և Նրա առաջ կանգնելու վստահությունը կունենան մեր սրտերը։


Մենք Աստծուց ենք. ով ճանաչում է Աստծուն, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ։ Սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին ու խաբեության հոգին։


Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ և մեզ խելք տվեց, որ ճանաչենք Ճշմարիտը, և մենք Ճշմարիտի՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա՛ է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը։


Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն նրանից, որ Է, որ էր, և որը գալու է. նաև Հոգու յոթ զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.


Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ և ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների Սկիզբը.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ