Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մատթեոս 27:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Հիսուսը նրան չպատասխանեց, նույնիսկ ոչ մի բառ, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ նա ոչինչ չպատասխանեց նրան, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 27:14
10 Խաչաձեւ Հղումներ  

Նրա օրոք կծագի արդարությունը, Խաղաղությունը կտիրի մինչև վախճանը լուսնի։


Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց, Իսրայելի տան մեջ նշաններն ու վկաները պիտի լինեն Զորությունների Տիրոջ կողմից, որ բնակվում է Սիոն լեռան վրա։


Բայց լսի՛ր, Հեսու քահանայապե՛տ, դու և քո մերձավորները, որ նստում են քո առաջ, որովհետև կախարդ մարդիկ են։ Ահա ես բերում եմ իմ ծառա Ծագումին։


Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։


Եվ երբ ամբաստանվեց քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց։


Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե դրանք որքա՛ն բաներ են վկայում քո դեմ»։


Հիսուսը դրանից հետո ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը շատ զարմացավ։


Հերովդեսը նրան բազմաթիվ հարցեր տվեց, իսկ Հիսուսը նրան ոչ մի պատասխան չտվեց։


Դարձյալ մտավ ապարանք ու Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան պատասխան չտվեց։


Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինների շարքը դասեց մահապարտների պես, որովհետև տեսարան դարձանք աշխարհի՝ թե՛ հրեշտակների և թե՛ մարդկանց համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ