Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 27:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

43 Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան։ Չէ՞ որ ասում էր. “Աստծու Որդի եմ”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

43 Ապավինեց Աստծուն. այժմ թող փրկի նրան, եթե նրան կամենում է, որովհետև ասում էր՝ "Աստծու Որդին եմ"»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 27:43
17 Խաչաձեւ Հղումներ  

և ում Հայրը սրբացրեց ու աշխարհ ուղարկեց, դուք ասում եք, թե՝ հայհոյում ես, նրա՞ համար, որ ասացի՝ Աստծու Որդին եմ։


Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և ըստ մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։


Ես և իմ Հայրը մի ենք»։


և ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում, ազատի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդի ես, ցած իջի՛ր այդ խաչից»։


«Այսպե՛ս ասացեք Հուդայի երկրի Եզեկիա արքային. “Թող քեզ չմոլորեցնի Աստված, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չի մատնվի Ասորեստանի արքայի ձեռքը։


Թող ձեզ չխաբի Եզեկիան՝ ասելով՝ “Աստված պիտի փրկի ձեզ”. արդյոք ազգերի աստվածները կարողացա՞ն Ասորեստանի արքայի ձեռքից փրկել իրենց այս կամ այն երկիրը։


Եվ թող չխաբի ձեզ Եզեկիան, թե Աստված փրկելու է ձեզ, և այս քաղաքն Ասորեստանի թագավորի ձեռքը չի մատնվելու։


Երկրի բոլոր թագավորները կերկրպագեն նրան, Եվ բոլոր ազգերը կծառայեն։


Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները, Եվ շատերն իմ դեմ ելան։


Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։


Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալ Որդին»։


«Եթե դու հրեաների թագավորն ես, փրկի՛ր ինքդ քեզ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ