Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 27:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 և ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում, ազատի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդի ես, ցած իջի՛ր այդ խաչից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 և ասում. «Ո՛վ տաճարը քանդող ու երեք օրում վերաշինող, փրկի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդին ես, իջի՛ր խաչից»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 27:40
13 Խաչաձեւ Հղումներ  

և ասացին. «Սա ասում էր. “Կարող եմ քանդել Աստծու տաճարը և երեք օրում շինել”»։


և ասաց նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” (Սաղ. 90(91).11ա, 12)»։


Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։


Եվ երկրի վրա բնակվողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահվան վրա, նույնիսկ ընծաներ և նվերներ պիտի տանեն միմյանց, որովհետև այս երկու մարգարեները չարչարել էին երկրի բնակիչներին։


Եվ Աբրահամը նրան ասաց. “Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն”»։


Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։


«Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։ Եթե Իսրայելի թագավոր է, այս պահին թող այդ խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։


Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի Հովնան մարգարեի նշանից բացի»։ Ապա նրանց թողեց և հեռացավ։


Քահանայապետները, դպիրների ու ծերերի հետ միասին, նույնպես ծաղրում էին նրան և ասում.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ